Տորք Անգեղյա

2a584b1271db79cdeb6174acfc6c20bc

Հայ ժողովրդի հոգևոր մշակույթի բաղկացուցիչ մասն են կազմում առասպելները։ Դրանք գրի է առել Պատմահայր Մովսես Խորենացին։ Նա զրույցները լսել է գուսաններից կամ էլ վերցրել է մեզ չհասած հնագույն գրքերից։ Առասպելները, զրույցները և հին վեպերը արտացոլում են պատմական իրականության ինչ-ինչ կողմեր և կարևորագույն սկզբնաղբյուրներ են մեր ժողովրդի այդ հնագույն պատմաշրջանի ուսումնասիրության համար:

Առասպելները ցույց են տալիս մեր ժողովրդի ըմբոստ և ազատասեր ոգին, օտար բռնակալներին չհնազանդվելու նրա անկոտրում կամքը, միևնույն ժամանակ նրա խաղաղասեր ու բարի բնավորությունը:

Հայերի ամենանշանավոր, ամենահին պատմություններից է «Հայկի և Բելի մասին» զրույցը: Նշանավոր են նաև Հայկյան Արամի մասին զրույցները: Շատ հուզական է «Արա Գեղեցիկ և Շամիրամ» առասպելը: Գոյություն են ունեցել նաև այլ առասպելներ և զրույցներ:

Չափազանց ինքնատիպ է Հայկ Նահապետի սերունդ Տորք Անգեղի մասին զրույցը:

Տորքը Հայկի թոռ Պասքամի որդին էր՝ մի ահռելի ուժով, տգեղ, բարձրահասակ ու դժնահայաց մարդ, որին խիստ տգեղության համար Անգեղյա էին կոչում։ Տորքը ամպրոպի և փոթորկի աստվածությունն։ Հայոց Վաղարշակ թագավորը Տորքին նշանակում է Հայոց աշխարհի արևմտյան մասի կուսակալ և նրա ցեղի անունն էլ կոչում է Անգեղ տուն։

Անգեղ տունը Հին Ծոփքում (Վանա լճից դեպի արևմուտք) գավառ էր և նախարարություն։ Այդտեղ հնում, հավանաբար, տարածված է եղել Անգեղ աստծո պաշտամունքը։

Մի անգամ Պոնտոս ծովի ափին Տորքը հանդիպում է թշնամու նավերի. հարձակվում է նավերի վրա, ուզում է խորտակել, բայց նավերն արագ հեռանում են ծովի խորքերը։ Տեսնելով, որ դրանց չի կարող հասնել, Տորքը ծովափին եղած լեռներից բլրաչափ ժայռեր է տոկում և նետում նավերի հետևից. Նետած ժայռերից ծովում խիստ ալեկոծություն է բարձրանում, նավերից շատերը ընկղմվում են ծովի հատակը, խորտակվում, իսկ մնացածներն էլ, ճեղքված ջրերի ալեբախումից, բազում մղոններ հետ են մղվում։

Թողնել մեկնաբանություն